Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էս ինչե՞ր ես դուրս տալիս

Էս ինչե՞ր ես դուրս տալիս
06.05.2023 | 09:22

Փաստորեն, ըստ Նիկոլի` մոնղոլները կարող են հանձնել իրենց տարածքների մեծ մասը, ռուսներն ընդհանրապես` կարող են բոլ-բոլ հողեր հանձնել կամ հրեաների ինչի՞ն է պետք Նեգև անապատը, եթե այնտեղ շատ քիչ մարդ է ապրում:

Արա, բա Շուշին, ամբողջ Հադրութի շրջանն իր բոլոր գյուղերով, Բերձորը կամ Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շեն ու ծաղկուն գյուղերն ինչու՞ հանձնեցիր:

Գորիս-Կապան ճանապարհն իր հարակից բնակավայրերով ինչու՞ նվիրեցիր:

Հո դու փորձանք չե՞ս, էս ինչե՞ր ես դուրս տալիս:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5679

Մեկնաբանություններ